Կարևոր իրադարձություններ

Բեռլինում Ռուսաստանի ռազմական գործողությունները պաշտպանող հանրահավաք է անցկացվել

18 Հոկտեմբեր, 2015 20:38
Բեռլինում Ռուսաստանի ռազմական գործողությունները պաշտպանող հանրահավաք է անցկացվել

Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան մոտակայքում հանրահավաք է անցկացվել: Այս մասին հայտնում է  РИА Новости-ն:

Հանրահավաքին մասնակցել է մոտ 50 քաղաքացի: Մասնակիցների ձեռքին ՌԴ ու Սիրիայի  դրոշները և «Շնորհակալություն, Ռուսաստա՛ն, շնորհակալ ենք, Պուտին» գրառումներով պաստառներ են ծածանվել:

Հանրահավաքի մասնակիցներից մեկը նշել է, որ Ռուսաստանը պայքարում է Սիրիայում խաղաղություն հաստատելու, ողջ աշխարհում պատերազմները և ահաբեկչությունները վերացնելու համար, և իրենք հավաքվել են իրենց երախտագիտությունը հայտնելու ՌԴ-ին և նախագահ Վլադիմիր Պուտինին:

 

Լրահոս

Դիտել ավելին