Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    409
    423

  • RUB

    4,53
    4,83

Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում ձերբակալել են նարկոբարոն Էլ Չապոյի օդաչուին

18 Հոկտեմբեր, 2015 20:16
Մեքսիկայում ձերբակալել են նարկոբարոն Էլ Չապոյի օդաչուին

Մեքսիկայում ձերբակալել են օդաչուին, որին կասկածում են նարկոկարտելներից մեկի ղեկավարի՝ Էլ Չապո անունով հայտնի Հոակին Գուսմանի փախուստը կազմակերպողներին օգնելու մեջ:

Ըստ Ինտերֆաքսիփոխանցմամբ, նա եղել է այն ինքնաթիռի օդաչուն, որով Գուսմանը փախուստից անմիջապես հետո հասել է իր նարկոկարտելի բազա:

Հոակին Գուսմանը հուլիսի 11-ին փախել է Մեխիկոյից ոչ հեռու գտնվող Ալտիպլանո բանտից: Դատախազությունում կարծում են, որ փախչելուց հետո նա մեկնել է հարեւան Կերետարո նահանգ, որտեղից էլ պետք է մեկներ լեռնային Սինալոա նահանգ. այստեղ է գտնվում նարկոկարտելի բազան:

Անցկաված սոցհարցման համաձայն, մեքսիկացիների մեծ մասը կասկածում է, որ իշխանություններն են նպաստել Գուսմանի փախուստին:

 

Լրահոս

Դիտել ավելին