Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

05 Օգոստոս, 2021 21:12
Ֆրանսիայում զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը, գրում է РИА Новости գործակալությունը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձանցից երեքը զոհվել են: Ուղեւորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:

Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: 

 

Լրահոս

Դիտել ավելին