Կարևոր իրադարձություններ

Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդային աճ է գրանցվել այս տարվա 6 ամսում

05 Օգոստոս, 2021 20:57
Վրաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ռեկորդային աճ է գրանցվել այս տարվա 6 ամսում

Առևտրաշրջանառության ռեկորդային աճ՝ Վրաստանի և Հայաստանի միջև 2021 թ-ի առաջին վեց ամսում․ այն կազմել է 332,4 մլն դոլար։ Սա զգալիորեն ավելին է 2020 թ-ի (283,4 մլն դոլար) և 2019 թ-ի ցուցանիշներից (281,9 մլն դոլար)։ Այս մասին հայտնում է Jnews.ge-ն։

Մասնավորապես, համավարակի տարվա համեմատ՝ առևտրաշրջանառությունն ավելացել է 17,2 տոկոսով առաջին երկու եռամսյակներում, իսկ համավարակի նախորդ տարվա համեմատ՝ 17,9 տոկոսով։

Վրաստանից Հայաստան արտահանումն այս տարի կազմել է 101 մլն դոլար, Հայաստանից Վրաստան ներկրումը՝ 231,3 մլն դոլար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին