Կարևոր իրադարձություններ

Դատարանն այսօր սկսել է հետազոտել Սերժ Սարգսյանի գործով առկա ապացույցները

05 Օգոստոս, 2021 20:03
Դատարանն այսօր սկսել է հետազոտել Սերժ Սարգսյանի գործով առկա ապացույցները

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով այսօր տեղի ունեցած դատական նիստին մեկնարկեց գրավոր ապացույցների հետազոտման փուլը:

Ըստ այդմ հրապարակվել է գործով տուժող Սևան Քոչարյանի ոտիկանությանն ուղղված դիմումը, որի հիման վրա էլ քրեական գործ է հարուցվել: 90-ականներից դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող տուժողը դիմումում նշել է, որ 2015 թվականից փորձել է Իրանից դիզվառելիք ներկրել Հայաստան, որը, սակայն, օրերով մնացել է մաքսակետում և Հայաստանի տարածք մտել պայմանով, որ ինքն այլևս չի զբաղվի դիզվառելիքի ներկրմամբ: Տուժող Սևան Քոչարյանը դիմումում նշել է, որ այդ ապօրինությունների մեղավորը «Ֆլեշ» ընկերության ղեկավարությունն է, որը օգտագործել է իր կապերը նախկին իշխանությունների հետ, որոնք մենաշնորհ են սահմանել Հայաստանի վառելիքի շուկայում։ 

Հիշեցնենք, որ 2020-ի դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հայտարարեց, որ իրենց վարույթում քննվող դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին