Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

05 Օգոստոս, 2021 19:08
Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:

«Մենք նախաձեռնել ենք բազում ծրագրեր ու կյանքի ենք կոչել տարբեր նախագծեր, որոնք հետզհետե լուծումներ են տալիս քաղաքի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին: Այս ամենը շարունակելու, և զարգացման ծրագրերն ընդլայնելու համար հարկավոր է ամենօրյա նվիրված աշխատանք ու հետևողականություն: Վարչական շրջանները քաղաքացիների հետ շփման առաջին օղակն են և, ուրեմն, մենք պարտավոր ենք բարեհամբույր սպասարկում ապահովել մեր բնակիչների համար ու, եթե անգամ խնդիրը մեր տիրույթում չէ, ուղղորդել նրանց: Մեր աշխատանքը ծառայություն է երևանցիներին, և այդ ծառայությունը պետք է կատարենք պատվով»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջնահերթ խնդիրների շարքում նշել է, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը և բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպումը։

Լրահոս

Դիտել ավելին