Կարևոր իրադարձություններ

Գանձակ գյուղում այրվել է ավտոմեքենա

05 Օգոստոս, 2021 16:16
Գանձակ գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հենրիկ Աբրահամյան փողոցում՝ պոմպակայանի մոտակայքում, այրվում է «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:50-ին: Այրվել է ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին