Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

ՀՀ-ի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր․ Արման Բաբաջանյան

05 Օգոստոս, 2021 13:40
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
ՀՀ-ի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր․ Արման Բաբաջանյան
Հայ-իրանական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ունեցող և բավական նուրբ շերտեր պարունակող հարաբերություններ են։ Այս մասին գրառում է կատարել «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։
 
«Իրանական խնդրի շուրջ առկա միջազգային քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ Չափազանց կարևոր է այդ հնարավորությունների ու ռիսկերի բալանսավորումը։
 
Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, արաբական մի շարք պետություններ... Սա այն երկրների ոչ ամբողջական ցուցակն է, որոնք զգայուն կարող են լինել հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։ Հայ-իրանական հարաբերությունները, այսպիսով, պետք է կառուցվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հաշվառմամբ միայն, դրանք չենք կարող կտրված լինել աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների ներկապնակից։
 
Այո, մենք՝ որպես հարևան և բարեկամ պետություն, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում երրորդ երկրով կամ երկրներով։ Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ մեր այդ վերաբերմունքը օբյեկտիվորեն առաջացնում է մեր նկատմամբ վերաբերմունք մեր այլ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից։
 
Հետևաբար, չափազանց կարևոր է հավասարակշռել հայ-իրանական հարաբերություններից ակնկալվող դրական և այլ սուբյեկտների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված բացասական արդյունքները։ Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկն է, և այդ երկրի հետ դրական հարաբերությունները արժեքավոր են մեզ համար։ Սակայն դրանք պետք է զարգանան միայն ռիսկերի բացառման և հնարավորությունների ավելացման սկզբունքով։
 
Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կանխատեսելի և թափանցիկ, անկեղծ, վստահելի և գործընկերային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։ Դա միևնույն ժամանակ թույլ կտա զարգացնել հարաբերությունները նոր գործընկերների, նոր բարեկամների և նոր դաշնակիցներ հետ, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի»,-գրել է նա։

Լրահոս

Դիտել ավելին