Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

ՊԵԿ օպերլիազորը ընկերությունների խախտումները չարձանագրելու համար առձեռն ստացել է կաշառք․ՀՀ ԱԱԾ

05 Օգոստոս, 2021 11:39
ՊԵԿ օպերլիազորը ընկերությունների խախտումները չարձանագրելու համար առձեռն ստացել է կաշառք․ՀՀ ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչության կողմից բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ ԱԱԾ  քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ՊԵԿ համապատասխան բաժնի օպերլիազորը, տեղյակ լինելով 5 անձանց կողմից առանց պետական գրանցման, հաշվառման և առանց հատուկ թույլտվության լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, այն է՝ բժշկական օգնությամբ և սպասարկմամբ զբաղվելու հանգամանքի մասին, իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ չի կիրառել պատասխանատվության միջոցներ նրանց կողմից կատարված ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Դրա արդյունքում նշված անձինք խուսափել են օրենքով սահմանված հարկային պարտավորությունները կատարելուց, որպիսի գործողությունների հետևանքով պետությանը գույքային վնասի ձևով պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս: 

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ օպերլիազորը իր սպասարկման տարածքում քարի արտադրությամբ զբաղվող ընկերությունների խախտումները չարձանագրելու, օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ չկիրառելու, ինչպես նաև հնարավոր ստուգումների մասին տնտեսվարողին նախապես տեղյակ պահելու և նրա կատարած խախտումները քողարկելու ուղղությամբ խորհուրդներ տալու համար 2020 թվականի ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում պահանջել և նրանցից  առձեռն ստացել է կաշառքի գումարներ:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասի հիմնական մասը, կալանք է դրվել մեղադրյալներին պատկանող դրամական միջոցների և անշարժ գույքի վրա:

Քրեական գործը 7 անձի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին