Կարևոր իրադարձություններ

Կողբ գյուղում այրվել է երկհարկանի տան տանիք

05 Օգոստոս, 2021 09:24
Կողբ գյուղում այրվել է երկհարկանի տան տանիք

Օգոստոսի 5-ին, ժամը 02:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի 38-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 144 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին