Կարևոր իրադարձություններ

Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 3 վիրավորների մեջ կա 3-ամյա տղա

04 Օգոստոս, 2021 23:12
Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 3 վիրավորների մեջ կա 3-ամյա տղա

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում Աբովյան-Արզնի ավտոճանապարհի միջնամասում դեմ դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Արմեն Անդրեասյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արարատ Հովհաննիսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Վթարի հետևանքով Ա. Անդրեասյանը, Opel-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 32-ամյա Նունե Կ.-ն ու 3-ամյա Արայիկ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին