Կարևոր իրադարձություններ

«Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են վանաձորցի զինծառայողներ

04 Օգոստոս, 2021 22:42
«Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են վանաձորցի զինծառայողներ
Այսօր ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար «Մարտական ծառայության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են Վանաձորի բնակիչներ, զինծառայողներ՝ Վանիչկա Ռուբիկի Սարգսյանը, Հարություն Արմենի Հարությունյանը, Դավիթ Արթուրի Կոստանյանը, Սերգեյ Հովհաննեսի Մուրադյանը, Սերգեյ Սմբատի Դերձյանը, Արթուր Վոլոդյայի Շեկոյանը, Գարիկ Սամվելի Մխիթարյանը, Արմեն Վահագի Վեքիլյանը:
 
Պարգևները հերոսների հարազատներին է հանձնել Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Մարզի ղեկավարն իր խոնարհումի ու երախտագիտության խոսքն է հայտնել ներկաներին.
 
«Սիրելի՛ ծնողներ, հարազատներ, ես ձեր առջև խոնարհվում եմ՝ որպես մարզի ղեկավար, մարդ, ընկեր, եղբայր, զավակ, ձեր վիշտը անձամբ իմն եմ համարում: Ուզում եմ, որ մեր հերոսներին մշտապես հիշենք մեծ հպարտությամբ: Սիրտներս ու հոգիներս լի է վշտով, բայց պետք է մշտապես մեջքներս ուղիղ ու գլուխներս բարձր պահած՝ քայլենք առաջ, ջանք չխնայենք մեր ապրած կյանքով ու գործերով արժանի լինելու նրանց: Պատահական չէ ասված, որ հերոսները կռվում են հայ զինվորների նման: Մեր բոլոր տղաները հայրենիքի նվիրյալներ են եղել: Հավերժ փա՛ռք նրանց»:
 
Մարզի ղեկավարը վստահեցրել է, որ զոհված զինծառայողների հարազատների ցանկացած խնդրի պատրաստ է հաղորդակից դառնալու և օրենքի շրջանակներում լուծում տալու օրվա ցանկացած ժամի:
 

Լրահոս

Դիտել ավելին