Կարևոր իրադարձություններ

Հունաստանի դեսպանի այցը Շուշի չի նշանակում, որ Աթենքը կիսում է հրավիրող կողմի քաղաքականությունը կամ գործողությունները. Հունաստանի ԱԳ նախարար

04 Օգոստոս, 2021 20:42
Հունաստանի դեսպանի այցը Շուշի չի նշանակում, որ Աթենքը կիսում է հրավիրող կողմի քաղաքականությունը կամ գործողությունները. Հունաստանի ԱԳ նախարար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը պատասխանել է Հայ-դատի հանձնախմբի նամակին առ այն, թե ինչու է Ադրբեջանում այդ երկրի դեսպանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով այցելել օկուպացված Շուշի։

Նիկոս Դենդիասի պատասխան նամակում ասված է, որ Ադրբեջանում Հունաստանի դեսպանը Շուշի է այցելել Եվրամիության այլ երկրների դեսպանների հետ միասին տարածաշրջանում ԵՄ ընդհանուր քաղաքականության ներքո՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և արտգործնախարարությանը ճշգրիտ տեղեկություններ հայտնելու համար։

«Սակայն այդ այցը բնավ չի նշանակում, որ Հունաստանը կիսում է հրավիրող կողմի տարածաշրջանային քաղաքականությունը, ողջունում նրա գործողությունները, մասնակցում ինչ որ տոնակատարությունների կամ առավելևս մասնակից դառնում այդ քաղաքականությանը կամ գործողություններին», - շեշտել է Դենդիասը։ 

Նա հավաստել է, որ Հունաստանը շարունակում է մնալ հայ ժողովրդի կողքին և սերտ համագործակցել նրա հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին