Մոսկվան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում կարևորում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացումը, ինչը ենթադրում է 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Մոսկվան դրա համար օգտակար է համարում ՄԱԿ-ի գործակալությունների ներգրավումը հումանիտար աշխատանքներին: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Այդ ամենը պետք է համաձայնեցվի Բաքվի ու Երևանի հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Պաշտոնական Մոսկվան նշել է, որ շահագրգռված է նաև տեղահանված անձանց ու փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու գործում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներգրավման հարցում: