Կարևոր իրադարձություններ

Կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն․ հարուցվել է քրեական գործ

04 Օգոստոս, 2021 20:02
Կինը խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն․ հարուցվել է քրեական գործ

Արագածոտնի մարզում ամուսինների միջև վիճաբանությունն ավարտվել է ամուսնու կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Քրեական գործի տվյալներով՝ ամուսինների միջեւ վիճաբանություն է առաջացել առավոտյան, որի ժամանակ կինը խոհանոցային դանակը ծակող-կտրող մասով դրել է ամուսնու կրծքավանդակի ձախ շրջանին և սեղմել, ինչի հետևանքով ամուսինը ստացել է կյանքի համար վտանգավոր վնասվածք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր՝ կյանքի համար վտանգավոր վնաս պատճառելու հատկանիշներով։ Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ ուղարկվել դատարան։

 

Լրահոս

Դիտել ավելին