Կարևոր իրադարձություններ

Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ընդունել է Չինաստանի դեսպանին

04 Օգոստոս, 2021 19:38
Սփյուռքի գլխավոր հանձնակատարն ընդունել է Չինաստանի դեսպանին

Գլխավոր հաձնակատար Զարեհ Սինանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Շնորհավորելով Կոմունիստական կուսակցության հիմնադրման 100-ամյակի առթիվ՝ Զարեհ Սինանյանը կարևորեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին Չինաստանի փոքրաթիվ հայ համայնքին, որն աչքի է ընկնում իր ակտիվությամբ և կարգապահությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք սերտ համագործակցության հույս հայտնեցին:

 

Լրահոս

Դիտել ավելին