Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած ընկերություններին ու անհատներին

04 Օգոստոս, 2021 19:01
Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած ընկերություններին ու անհատներին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին համայնքի կողքին կանգնելու համար: Այս մասին հայտնում են Երևանի քազաքապետարանի լրատվական ծառայությունից:

«2020թ., երբ ամբողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, մենք առնչվեցինք նաև պատերազմին: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք կատարվեց այդ օրերին թիկունքում, ինչը հնարավոր դարձավ նաև բազմաթիվ նվիրյալների շնորհիվ, ովքեր կանգնեցինք համայնքի, երևանցիների ու այդ օրերին Երևան տեղափոխված արցախցիների կողքին: Այդ միասնությունը, որ մենք զգացինք, շատ կարևոր էր: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում դուք նորից կդառնաք համայնքի աջակիցն ու գործընկերը: Մենք պետք է ուժեղանանք, կանգնենք ոտքի և վերականգնենք մեր պետության հզորությունը, ինչը հնարավոր է միայն միասնական ջանքերով»,- ընդգծել է քաղաքապետը:

Արցախի դեմ ծավալված ագրեսիայի ընթացքում Երևանին ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպություններին ու անհատներին:

 

Լրահոս

Դիտել ավելին