Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Ան-ն շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար

04 Օգոստոս, 2021 17:32
Ան-ն շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին` COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար

Առողջապահության նախարարության հայտարարությունը․

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին COVID-19 գլոբալ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու համար:

Համավարակի հերթական ալիքին դիմակայելու նպատակով զանգվածային պատվաստումները կարևոր դեր ունեն մեր երկրի օրակարգում և առհասարակ` աշխարհում:

200 հազար դեղաչափ պատվաստանյութ Հայաստանին նվիրաբերելու Ֆրանսիայի կառավարության որոշումը վերստին վկայում է հայ-ֆրանսիական ամուր հարաբերությունների և այդ գործընթացում դեսպանների ներդրած ավանդի մասին: Լիահույս ենք, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել համավարակը:

 

Լրահոս

Դիտել ավելին