Կարևոր իրադարձություններ

Արցախի թեմի առաջնորդի զեկուցագրի հիման վրա կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը. նա ինքնակամ լքել է ծառայության վայրը

04 Օգոստոս, 2021 16:09
Արցախի թեմի առաջնորդի զեկուցագրի հիման վրա կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը. նա ինքնակամ լքել է ծառայության վայրը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օգոստոսի 3-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Տնօրինության համար հիմք է ծառայել Արցախի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի զեկուցագիրը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը Գեղարդ աբեղա Հովհաննիսյանի` ծառայության վայրն ինքնակամ լքելու և կարգազանց ընթացքի վերաբերյալ:

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Գագիկ Հովհաննիսյան ավազանի անունով:

 

Լրահոս

Դիտել ավելին