Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը օգոստոսի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ է կատարել իր աշխատակազմում։
Որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար»։
Համլետ Բատիկյանը մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել է երեկ՝ օգոստոսի 3-ին։
Մյուս որոշման մեջ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ»։