Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կատարել է առաջին նշանակումները

04 Օգոստոս, 2021 15:12
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը կատարել է առաջին նշանակումները

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը օգոստոսի 4-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ է կատարել իր աշխատակազմում։

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար»։

Համլետ Բատիկյանը մինչ այս զբաղեցնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և այդ պաշտոնից ազատվել է երեկ՝ օգոստոսի 3-ին։

Մյուս որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին