Կարևոր իրադարձություններ

Չեխիայում մարդատար 2 գնացք է բախվել․ կան զոհեր ու վիրավորներ

04 Օգոստոս, 2021 13:51
Չեխիայում մարդատար 2 գնացք է բախվել․ կան զոհեր ու վիրավորներ

Երկաթուղային վթար Է տեղի ունեցել Չեխիայում: Երկու ուղևորատար գնացքների բախման արդյունքում մահացել է 2, իսկ վիրավորվել՝ 38 մարդ: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Տուժածներից 7-ը ծայրահեղ ծանր վիճակում են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: 

Չեխիայի տրանսպորտի նախարարը նշել է, որ երկաթուղային վթարը տեղի է ունեցել մեքենավարներից մեկի սխալի պատճառով: Չնայած կարմիր լուսազդանշանին՝ նա գնացքը չի արգելակել:

 

Լրահոս

Դիտել ավելին