Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը ևս 3-4 աստիճանով կբարձրանա

04 Օգոստոս, 2021 13:22
Ջերմաստիճանը ևս 3-4 աստիճանով կբարձրանա

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ահս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, օգոստոսի 5-ին, 6-ին, 8-ին և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Օգոստոսի 7-ին՝ երեկոյան ժամերին, առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ:
 
Մարզերում այսօր ցերեկը, օգոստոսի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 4-ի ցերեկը, 5-ին և 6-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին