Կարևոր իրադարձություններ

Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել. (տեսանյութ)

04 Օգոստոս, 2021 12:26
Արտաշատի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք են բացահայտել. (տեսանյութ)

Օգոստոսի 2-ին ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները ապօրինի թմրաշրջանառության երկու դեպք բացահայտեցին։

 

Նախ Վերին Դվին գյուղից բերման ենթարկվեց 37-ամյա մի տղամարդ, ապա Դալար գյուղից՝ 56-ամյա տղամարդ։ Վերին Դվին գյուղի բնակչի մոտ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, մարիխուանայի նմանվող զանգված կար՝ 13 գրամից ավելի քաշով։ Դալար գյուղի բնակչի խուզարկությամբ ևս նմանատիպ զանգված հայտնաբերվեց։ Այս դեպքում՝ մարիխուանայի նմանվող զանգվածը 6 գրամից ավելի էր։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

 

Լրահոս

Դիտել ավելին