ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ չորս պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքից:
ՀՀ վարչապետն իր որոշումներով Վահագն Օհանյանին ազատել է արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից, Սուրեն Ղամբարյանին՝ վարչապետի օգնականի պաշտոնից, Համլետ Բատիկյանին՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից և Լիանա Ղալթաղչյանին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։