Կարևոր իրադարձություններ

Նախագահ Սարգսյանը ջերմորեն շնորհավորել է Արթուր Դավթյանին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար

03 Օգոստոս, 2021 18:52
Նախագահ Սարգսյանը ջերմորեն շնորհավորել է Արթուր Դավթյանին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։

Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Նշենք, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:

 

Լրահոս

Դիտել ավելին