Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

03 Օգոստոս, 2021 15:38
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Նախագահն ընդգծել է խորհրդարանի՝ որպես պետական ինստիտուտի կարևոր դերը և հույս հայտնել, որ ութերորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին