Կարևոր իրադարձություններ

Սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ

03 Օգոստոս, 2021 14:54
Սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ

Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան բերման ենթարկվածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

«Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին»,–գրում է կայքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին