Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճան կբարձրանա․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

03 Օգոստոս, 2021 14:10
Օդի ջերմաստիճան կբարձրանա․ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 03-ի ցերեկը, 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 07-08-ին՝ երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 03-ի ցերեկը, 04-06-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-08-ին` կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 03-ի ցերեկը, 04-06-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին