Կարևոր իրադարձություններ

Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

03 Օգոստոս, 2021 14:00
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ինգրիդա Շիմոնիտեն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, մասնավորապես, գրել է.

 

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան: Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանը ամենայն հաջողություն Հայաստանի ժողովրդի համար ավելի լավ, ավելի ժողովրդավարական և բարգավաճ ապագա կառուցելու գործում: Դուք կարող եք ակնկալել Լիտվայի աջակցությունը»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին