Կարևոր իրադարձություններ

Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

03 Օգոստոս, 2021 13:53
Ներկրվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը

Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 50400 դեղաչափ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

 

Պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: Այն նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:

«ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն:

Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

 

Լրահոս

Դիտել ավելին