Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել. «Ժողովուրդ»

03 Օգոստոս, 2021 08:50
Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։

Նկատենք` ուժային կառույցներում նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ կշարունակի պաշտոնավարել մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը, որը լրանում է հաջորդ տարի սեպտեմբերին. վարչապետը չի ցանկանում նրան հեռացնել պաշտոնից։

Այժմ քննարկվում է Զինվորական դատախազի հարցը, թե ով պետք է նշանակվի այդ պաշտոնում։ Հավանական թեկնածուն Վահե Հարությունյանն է, որը զինվորական դատախազի տեղակալն է»։

Ավելի մանրամաս՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին