Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին. «Ժողովուրդ»

03 Օգոստոս, 2021 08:38
ՔՊ-ն սպասում է «Հայաստան» դաշինքին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ վերջնականապես չի կարողացել ԱԺ հանձնաժողովների բաժանում անել եւ խնդրի առջեւ է կանգնել:

Իշխանական պատգամավորները սպասում են, որ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը կոնտակտի դուրս գա իրենց հետ եւ մեսսիջներով ասի, թե որ հանձնաժողովն է ուզում ստանալ: Սակայն մինչեւ այս պահը դեռ անորոշ վիճակ է, եւ մինչեւ հանձնաժողովներ չունենա ընդդիմությունը, բարդ է լինելու իշխանության համար որոշում կայացնելը:

Օրինակ՝ նախորդ տարիներին ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսել են եւ հանձնաժողովների բաժանման մասով որոշման հանգել, թե որ հանձնաժողովը որ ուժին պետք է բաժին հասնի, սակայն այս անգամ իրավիճակը բարդ է, քանի որ «Հայաստան» դաշինքը չի բանակցում իշխանությունների հետ եւ իր առջեւ խնդիր է դրել միայն կալանավորված պատգամավորներին ազատ արձակելու մասով: Եվ որքան էլ երեկ եւ նախորդ օրը իշխանության ներսում փակ քննարկումները թեժ են եղել, եւ հանձնաժողովների նախագահներ են ընտրել իրեց ներսում, այնուամենայնիվ, Դոնթի բանաձեւից ելնելով՝ չի բացառվում, որ իշխանական խմբակցությունը չհասցնի իր բոլոր ցանկացած հանձնաժողովները վերցնել: Այնպես որ, դեռ անորոշ վիճակ է խորհրդարանական կառավարման այդ օղակի մասով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին