Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    557,5
    571,5

  • RUB

    6,48
    6,72

Կարևոր իրադարձություններ

 

Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ

02 Օգոստոս, 2021 23:48
Ավտովթար Արագածոտնի մարզում. 34–ամյա վարորդը Mercedes-ով նոր կառուցվող ճանապարհին բախվել է քարերին. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 2-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:40-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ, 34-ամյա Մխիթար Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին:

Վթարի հետևանքով  վարորդ Մ. Դավթյանը, ուղևորներ, Շիրակի մարզի բնակիչներ, 66-ամյա Դավիթ Դավթյանն ու 47-ամյա  Հայկ Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն: 

 Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկները, վիրավորներին էլ առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու  վթարի հարևանությամբ ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարողները:

Լրահոս

Դիտել ավելին