Կարևոր իրադարձություններ

Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր

02 Օգոստոս, 2021 21:53
Անթալիայում ռուս զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել. կան զոհեր

Անթալիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 4 ռուս զբոսաշրջիկներ են մահացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից տեղեկացրել են, որ ևս 5-ն էլ ծանր վնասվածքներ են ստացել: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։

Նշվում է, որ ավտոբուսում եղել է 22 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ Գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ երեխաները վթարի հետևանքով չեն տուժել։




 

Լրահոս

Դիտել ավելին