Կարևոր իրադարձություններ

Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան

02 Օգոստոս, 2021 21:33
Հեղինակ՝ Նարեկ Ղահրամանյան
Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է․ Նարեկ Ղահրամանյան

զգային ժողովի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ Հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է, բայց այս ընթացքում Բաքուն չի դադարում անօրինական դատավճիռներ կայացնելով հայ ռազմագերիներին Բաքվում պահելու իր ռազմավարությունը:

Այսօր էլ Բաքվի անօրինականությունների զոհը դարձան մեր հայրենակիցներ Ալյոշա Խոսրովյանը ու Լյուդվիգ Մկրտչյանը, դատապարտվելով 20 տարի ազատազրկման: Իշխանությունը ջանք չի խնայում մեր ռազագերիներին օր շուտ Հայաստան վերադարձնելու համար:

Կառավարությունը եղել և լինելու է մեր գերիների ընտանիքների կողքին: Անձամբ ես մշտական կապի մեջ եմ Ալյոշա Խոսրովյանի ընտանիքի հետ և հույս եմ հայտնում, որ մեր բոլոր գերիների հետ Ալյոշան ևս վերադարնալու է Հայաստան»:

 

Լրահոս

Դիտել ավելին