Կարևոր իրադարձություններ

Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը․ (տեսանյութ)

02 Օգոստոս, 2021 20:02
Վահան Քերոբյանը գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական հատվածը․ (տեսանյութ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը օգոստոսի 1-ին Ծաղկաձորում հանդիպել է «Մանթաշով» գործարարների միության անդամների հետ։ Նա գործարարներին ներկայացրել է կառավարության նոր ծրագրի տնտեսական մասը, խոսել առաջիկա 5 տարվա տնտեսական գործունեության հիմնական ուղենիշերի և առաջնահերթությունների մասին։

«Հանդիպման նպատակն էր տեղեկացնել գործարարներին կառավարության ներկայիս գործունեության և առաջիկա անելիքների մասին, որպեսզի վերջիններս հնարավորինս ակտիվ գործունեություն ծավալեն հատկապես այն ոլորտներում, որտեղ առաջիկա տարիներին ակնկալվում է մեծ ակտիվություն թե՛ տեղական, թե՛ համաշխարհային շուկաներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մինչ տնտեսական խնդիրներին անդրադառնալը՝ Վահան Քերոբյանը ներկայացրել է ընթացիկ տարվա վեց ամսվա տնտեսական ցուցանիշները, նկատելով, որ դրանք հուսադրող են և կանխատեսումներից ավելի բարձր։ Մասնավորապես՝ 2021 թվականի 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 5%-ով, իսկ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ՝ 8%-ով։ Նրա խոսքով, եթե այս տեմպը պահպանվի, ապա տարվա կտրվածքով կգրանցվի տնտեսական ակտիվության շուրջ 10% աճ։

 

Լրահոս

Դիտել ավելին