Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,65
    6,89

Կարևոր իրադարձություններ

 

Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին

02 Օգոստոս, 2021 11:42
Հեղինակ՝ Արմեն Գալջյան
Դանակահարել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին

Օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում, մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։

Այս մասին հայտնում է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Արմեն Գալջյանը։

«Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, հարուցվել է քրգործ։

Նախնական գնահատականով կատարվածը կարող է կապ ունենալ Արման Անտոնյանի ավագանու գործունեության հետ, այլ մանրամասներ այս պահին չեմ ցանկանում հաղորդել, որպեսզի չխանգարեմ նախաքննության ընթացքին։ «Իմ քայլը» խմբակցությունը խստորեն դատապարտում է կատարվածը»,-նշել է նա։

Լրահոս

Դիտել ավելին