Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի ձայնին

01 Օգոստոս, 2021 20:07
Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի ձայնին

Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ կապված երկրի ղեկավարության մասին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսկացության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարության հետ:Այս մասին հայտնում է  ՌԻԱ Նովոստին:

Խոսքը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում  Ժիրինովսկու ունեցած ելույթի մասին է, երբ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակին՝ վերջինս ասել էր. «Ռուսաստանը պետք է վերադառնա Ռուսական կայսրության և ԽՍՀՄ բոլոր տարածքներ: Հարավային Կովկասը մեր ազդեցության գոտին է»:

Մասնավորապես նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին հիմար են անվանում, իսկ ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի բերանը փակել են, ձայնից զրկել:
 
«Եվ ոչ ոք բողոքի նոտա չի հղում։ Իսկ այստեղ ես եմ ելույթ ունենում․ Բաքվին չդիպչեմ` բողոքի նոտա կլինի։ Հայաստանին չդիպչեմ... Առհասարակ մենք բոլորս պետք է լռենք ու գովե՞նք նրանց, թե որքան լավն են, որ ռուս ժողովրդի հաշվին են ապրում»,-ասել է քաղաքական գործիչը։
 
«Եթե ինչ-որ չինովնիկներ դժվար են մտածում և որոշել են ժամանակավոր հավատարմատարին ինչ-որ նոտա հանձնել, ապա նրանք չգիտե՞ն խոսքի ազատության մասին»,- եզրափակել Է Ժիրինովսկին։
 

Լրահոս

Դիտել ավելին