Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը

01 Օգոստոս, 2021 16:48
Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը

Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Նրան նոտա են հղել Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

«2021 թվականի օգոստոսի 1-ին մեր երկրում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ։ Հանդիպման ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնվել ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Ժիրինովսկու կողմնակալ և վիրավորական արտահայտությունների կապակցությամբ․․․»,- հաղորդել են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հավելելով, որ խոսքը հուլիսի 30-ին ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Ժիրինովսկու հնչեցրած արտահայտությունների մասին է։



 

Լրահոս

Դիտել ավելին