Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Տավուշի մարզում УАЗ մակնիշի մեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

01 Օգոստոս, 2021 15:31
Տավուշի մարզում УАЗ մակնիշի մեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է

Երեկ՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հեթապահ խումբը կանչով մեկնել է Խաչարձան գյուղ, որտեղ տղամարդու դի է  հայտնաբերվել: Հաղորդում է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Ս. Մովսիսյանն էր, ով իրեն պատկանող УАЗ մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Խաչարձան գյուղից  դեպի սար տանող անտառամիջյան ճանապարհով բարձրանալիս է եղել, ավտոմեքենան հետընթաց է  ունեցել ու շրջվել, գլորվելով ձորը, ինչի հետևանքով էլ Ս. Մովսիսյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Դիտել ավելին