Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սյունիքի մարզում. ԱԻՆ

01 Օգոստոս, 2021 10:05
Հրդեհ Սյունիքի մարզում. ԱԻՆ

Օգոստոսի 1-ին, ժամը 02։15-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի մոտակայքում այրվում է մոտ 900 հակ պահեստավորած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին