Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. ԱԻՊԾ խոսնակ

01 Օգոստոս, 2021 00:04
Հեղինակ՝ Հունան Թադևոսյան
Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել. ԱԻՊԾ խոսնակ

Համացանցում արագ տարածվող լուրերը թե իբր Ստեփանակերտում (Ադմիրալ Իսակով, Ա.Հեքիմյան փողոցներ և Ազատամարտիկների պողոտա) փոխհրաձգություն է տեղի ունեցել, կամ այլ օգտատերերի կողմից տարածվող վարկածը, որ ադրբեջանցիներ են մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտնել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից, բայց մայրաքաղաք Ստեփանակերտում հանգիստ է, որևէ փոխհրաձգություն և ներքին անհնազանդություն չի եղել։ Մայրաքաղաքում և շրջաններում ՆԳ նախարարության ոստիկանության ծառայողները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։ Հորդորում ենք բնակիչներին չվստահել չհիմնավորված ու կեղծ լուրերին ու չանհանգստանալ»,- գրել է Հունան Թադևոսյանը։


 

Լրահոս

Դիտել ավելին