«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Ալավերդի համայնքի բնակիչներից ահազանգել է ստացվել, որ համայնքապետարանը, որպես աջակցություն, հաշմանդամություն ունեցող երեխաներին հունիսի 1-ին գումար է հատկացրել, սակայն նաեւ ուղղորդել, թե որտեղից ու ինչ գնումներ կատարել:
Բնակիչները մասնավորապես նշում են, որ գումարը տրվել է անկանխիկ, որով հնարավոր է եղել վճարումներ կատարել ավագանու անդամներից մեկին պատկանող խանութում, ընդ որում, կարելի է եղել գնել միայն խաղալիք: Տեղեկացանք նաեւ, որ սա այսպիսի առաջին դեպքը չէ, ու նախկինում էլ ասենք տարեցներին տրամադրված ոչ կանխիկ դրամական աջակցությամբ հնարավոր է եղել օգտվել նույն խանութի միայն տնտեսական բաժնից: