Կարևոր իրադարձություններ

Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները․ Տոկիո-2020

31 Հուլիս, 2021 17:45
Հայտնի են օգոստոսի 1-ին հայ մարզիկների մրցակիցները․ Տոկիո-2020

Տոկիոյի օլիմպիական խաղերում վաղը՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի պատվիրակներից մրցելույթ  կունենան երկուսը:

 

Սկսվում է  հունահռոմեական ոճի ըմբիշների ստուգատեսը: Մեր տղաներից առաջինը մրցագորգ դուրս կգա Արմեն Մելիքյանը (60 կգ): Նրա  մրցակիցը  իրանցի Ալի Ռեզա Նեջատին է:

Բռնցքամարտի մրցաշարում ռինգում կլինի վանաձորցի Արման Դարչինյանը (75 կգ): Նա կհանդիպի  ֆիլիպինցի  Էումիր Մարսիալի հետ:

Հայտնի է դարձել նաև  Հովհաննես Բաչկովի (63 կգ)  քառորդ եզրափակիչի մրցակիցը: Նա ուզբեկ Էլնուր Աբդուռաիմովն է: Հանդիպումը նշանակված է օգոստոսի 3-ին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին