Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480
    487

  • EUR

    562
    576

  • RUB

    6,54
    6,78

Կարևոր իրադարձություններ

 

Տիգրան Արզաքանցյանին սպառնացե՞լ են․ Aravot.am

31 Հուլիս, 2021 17:13
Տիգրան Արզաքանցյանին սպառնացե՞լ են․ Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հուլիսի 29-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Գավառի բաժանմունք այն մասին, որ իրեն սպառնացել են:

Տիգրան Արզաքանցյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում գտնվող Վիտալի Գրիգորյանցը` հեռախոսազրույցում: Գրիգորյանցը, մասնավորաբար, 2021 թ. հուլիսի 21-ին Տիգրան Արզաքանցյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Տիգրան Արզաքանցյանին որպես թշնամի է ընդունում եւ պատժելու է նրան:

Տիգրան Արզաքանցյանը ոստիկանությանը ներկայացրած դիմումում գրել է, որ «ճանաչելով Գրիգորյանցին` նրա սպառնալիքները դիտարկում է որպես իր կյանքին սպառնացող իրական վտանգ»: Տիգրան Արզաքանցանի դիմումի առիթով ոստիկանությունում այժմ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Դիտել ավելին