Կարևոր իրադարձություններ

Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

31 Հուլիս, 2021 14:00
Կրակոցներ Երևանում․ Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում հնչել են կրակոցներ․ կասկածյալներից 3-ը հարազատ եղբայրներ են

Այսօր, հուլիսի 31-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Հ․ Սարգսյանը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ վաղ առավոտյան Նոր Նորքում գործող «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամասում կրակոցներ են հնչել։ 

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր պարզել են՝ Երևանի բնակիչ 31-ամյա Բաբկեն Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սերգեյ Ս․-ն, Երևանի բնակիչներ 38-ամյա Վահե Մ․-ն և 36-ամյա Պետրոս Մ․-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արման Հ․-ի, 61-ամյա Արթուր Դ․-ի հետ, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց։ 

Այդ ընթացքում Արման Հ․-ն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։  Նոր Նորքի ոստիկանները Բաբկեն Մ․-ին, Սերգեյ Ս․-ին, Վահե Մ․-ին, Պետրոս Մ․-ին, Արման Հ․-ին, Արթուր Դ․-ին տաք հետքերով հայտնաբերել ու բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին