Կարևոր իրադարձություններ

Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

31 Հուլիս, 2021 13:35
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցով. 30–ամյա տղամարդու ոտքն ամպուտացրել են

Երեկ, հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Ճերմակյանի գլխավորությամբ։  Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և այդ պահին ի վիճակի չէ կատավածի մասին բացատրություն տալու։  Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գրիգոր Գալստյանն է, ով հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ իրենց շենքում վայր է ընկել։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, ոստիկանությունը՝ Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մաշտոցի և Էրեբունու բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, համատեղ ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 03։00-ից 03։30-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պողոտայի 57 հասցեի դիմաց վիճաբանություն է տեղի ունեցել Գ․ Գալստյանի և Երևանի բնակիչ 31-ամյա Հարություն Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջինս դեռևս չպարզված հրազենից կրակել է Գ․ Գալստյանի ուղղությանբ, ինչի հետևանքով էլ վերջինս վնասվածք է ստացել։ 

 

Լրահոս

Դիտել ավելին