Կարևոր իրադարձություններ

Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի ԼՂ 2000 ավտոմեքենաների երթևեկությունը

31 Հուլիս, 2021 12:25
Խաղաղապահները 1 շաբաթում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի ԼՂ 2000 ավտոմեքենաների երթևեկությունը

Ռուս խաղաղապահները մեկ շաբաթվա ընթացքում ապահովել են Լաչինի միջանցքով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ ավելի քան 2000 ավտոմեքենաների երթևեկության անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգի և Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության անվտանգության ապահովման, սննդամթերքի և տարատեսակ ապրանքների փոխադրման խնդիրներ:

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրազենային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և վարժանքներ՝ խախտումները և դիտակետի վրա հնարավոր հարձակումը կանխելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին