Կարևոր իրադարձություններ

Վանաձորում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

31 Հուլիս, 2021 11:54
Վանաձորում բախվել են Opel-ն ու մոտոցիկլը, վերջինս կողաշրջվել է․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ, հուլիսի 30-ին, ավոտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 5 հասցեի դիմաց բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ 71-ամյա Գեվիկ Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 27-ամյա Դերենիկ Պողոսյանի վարած մոտոցիկլը։  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը «ձախ ազդոկսրի ստորտանդիոնային, բեկորային փակ կոտրվածք» ախտորոշմամբ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Ա․ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախպատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Լրահոս

Դիտել ավելին